00:49  ,  20 սեպտեմբերի, 2017

«Լեսթերը» պայքարից դուրս թողեց «Լիվերպուլին»

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի զույգերից ուշադրության կենտրոնում էր «Լեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» դիմակայությունը: Ճապոնացի հարձակվող Սինձի Օկաձակիի եւ ալժիրցի հարձակվող Իսլամ Սլիմանիի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Լեսթերը» եւ դուրս եկավ հաջորդ շրջան:

Անգլիական լիգայի գավաթ, երրորդ շրջան

«Լեսթեր» - «Լիվերպուլ»՝ 2:0

Սինձի Օկաձակի, 65, Իսլամ Սլիմանի, 78 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում