00:21  ,  20 սեպտեմբերի, 2017

«Բավարիան» հաղթեց եւ Բունդեսլիգայի ընթացիկ առաջատարն է

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» Գելզենկիրխեն հանդիպեց «Շալկեի» հետ եւ առավելության հասավ Ռոբերտ Լեւանդովսկու, Խամես Ռոդրիգեսի եւ Արտուրո Վիդալի գոլերի շնորհիվ՝ 3:0: «Ռեալից» վարձակալությամբ տեղափոխված Խամես Ռոդրիգեսն առաջին գոլը խփեց գերմանական ակումբում:

Իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 12 միավորով ընթացիկ առաջատար է:

«Աուգսբուրգը» նվազագույն հաշվով հաղթեց փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգին» եւ 10 միավորով հավասարվեց Դորտմունդի «Բորուսիային» եւ «Հանովերին», որոնք մեկական հանդիպում քիչ են անցկացրել:

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Շալկե» - «Բավարիա»՝ 0:3

Ռոբերտ Լեւանդովսկի, 25, 11մ, Խամես Ռոդրիգես, 29, Արտուրո Վիդալ, 75

«Աուգսբուրգ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1:0

Միխայել Գրեգորիչ, 4

«Բորուսիա Մ.» - «Շտուտգարտ»՝ 2:0

Ռաֆայել, 57, 74, 11մ

«Վոլֆսբուրգ» - «Վերդեր»՝ 1:1

Դիվոկ Օրիգի, 28 - Ֆին Բարտելս, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում