22:43  ,  19 սեպտեմբերի, 2017

Մբապեն չի ցանկանում 11 մետրանոցներ իրացնել ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի երիտասարդ նորեկ Կիլիան Մբապեն չի ցանկանում խնդիրներ ունենալ թիմի առաջատարների հետ եւ նախընտրում է 11 մետրանոցների իրացման հետ չառնչվել:

«Չեմ ցանկանում իրացնել 11 մետրանոցներ, դա միայն խնդիրներ է ստեղծում: Կավանին չիրացրեց, նա նյարդային էր դրանից հետո, բայց նա հրաշալի խաղացող է եւ դեռ շատ գոլեր կխփի»,- Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի խաղում Կավանին մերժել էր Նեյմարին եւ ինքն էր իրացրել 11 մետրանոցը, դարպասապահը հետ էր մղել: ՊՍԺ-ն հաղթել էր 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում