19:36  ,  19 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Ուեսլի Սոն ու Դին Լիրենը եւս խաղացին ոչ ոքի

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայությունում եւս գրանցվեց ոչ ոքի: Ամերիկացի Ուեսլի Սոն (2792) եւ չինացի Դին Լիրենը (2771) առաջին դասական պարտիայի 47-րդ քայլում համաձայնեցին կեսական միավորի:

Հիշեցնենք, որ ոչ ոքի էր ավարտվել նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի (2802) եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2804) առաջին պարտիան:

Սեպտեմբերի 20-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան: Հավասարության դեպքում, կնշանակվի թայ-բրեյք, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:

Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները կստանան նաեւ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում