18:38  ,  19 սեպտեմբերի, 2017

Զիդան. «Ռեալի» երկրպագուները բոլորին են սուլել

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պաշտպանել է թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որին սուլել էին Արքայական ակումբի երկրպագուները դժգույն խաղի համար:

«Ակնհայտ է, որ ազատ տարածություն ունենալու դեպքում, Բեյլը անկասելի է: Բայց նա լավ է խաղում նաեւ սահմանափակ տարածությունում, քանի որ տեխնիկապես շատ ուժեղ է: Մենք պետք է համբերություն ունենանք նրա մարզավիճակի հարցում, քանի որ գիտենք նրա բարձր մակարդակը: Առաջիկայում մենք կտեսնենք լավագույն Բեյլին: Իսկ «Ռեալի» երկրպագուները սուլել են բոլորին:

Ուրախ ենք, որ Ռոնալդուի որակազրկումն ավարտվեց: Հույս ունենք, որ այսպիսի միջադեպ նրա հետ տեղի է ունենում վերջին անգամ: Նրա վիճակագրությունն այնքան տպավորիչ է, որ կարծես՝ առաստաղին է հասել: Սակայն նա այնքան հավակնոտ է, որ չեմ զարմանա նոր նվաճումներին:

«Ռեալում» բոլորը գիտեն, թե ով է իրացնում 11 մետրանոցը կամ տուգանային հարվածը»,- Զիդանի խոսքը մեջբերում է marca-ն:

Սեպտեմբերի 20-ին կայանալիք Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում «Ռեալը» կընդունի «Բետիսին»: Առաջին չորս տուրերը բաց թողած Ռոնալդուն հայտացուցակում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում