18:10  ,  19 սեպտեմբերի, 2017

Դավիթ Դավիդյան. Հրաշալի կլիներ Մոսկվայի «Արարատի» հետ Պրեմյեր լիգա դուրս գալը

Մոսկվայի «Արարատի» կազմում առաջին գոլը խփած 19-ամյա հարձակվող Դավիթ Դավիդյանը պատմել է տպավորությունների մասին:

«Վստահ էի, որ ագրեսիվություն կավելացնեմ հարձակողական գործողություններում: Հասկանում էի, որ ինձ տրամադրած րոպեները որակով անցկացնելու դեպքում, անպայման գոլ կխփեմ:

Նախկինում հանդես էի գալիս հարձակման եզրում եւ սիրում էի այդ դիրքը: Բայց արդեն երկրորդ թիմն է, որ խաղում եմ կենտրոնում եւ վատ չի ստացվում:

Ես պատրաստ եմ լինել կոլեկտիվի հետ մինչեւ վերջ: Շատ եմ հավանում այս նախագծի գաղափարն ու հավակնոտությունը: Հրաշալի կլիներ հասնել մինչեւ Պրեմյեր լիգա: Մեր կոլեկտիվը բազմազգ է եւ չկա բաժանում ըստ ազգության: Մենք մի ընտանիք ենք»,- Դավիդյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության 9-րդ տուրում «Արարատը» 4:0 հաշվով հաղթել է Սարատովի «Սոկոլին», իսկ Դավիդյանը խփել է թիմի չորրորդ գոլը: «Արարատը» «Կենտրոն» գոտու առաջատարն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում