22:22  ,  19 սեպտեմբերի, 2017

Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Ռեգենսբուրգի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը Դրեզդենի «Դինամոյի» դեմ Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի առաջնության 6-րդ տուրի խաղում:

Ադամյանը 1 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 16 փոխանցումներից 75 տոկոսը եղել է ճշգրիտ: 24-ամյա հարձակվողը կատարել է երկու առանցքային փոխանցում, 3 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին:

Ադամյանը կանոնները խախտել է 5 անգամ, նրա դեմ խախտել են 2 դրվագում:

Ադամյանը ստացել է 6.17 գնահատականը, իսկ լավագույնը «Ռեգենսբուրգում» ճանաչվել է գերմանացի պաշտպան Սեբաստիան Նախռեյները՝ 7.34:

«Ռեգենսբուրգը» տնային խաղում պարտվել է 0:2 հաշվով, Ադամյանը փոխարինվել է 76-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով