19:18  ,  19 սեպտեմբերի, 2017

Էդգար Մանուչարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի վիճակագրությունը Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի խաղում:

Մանուչարյանը 1 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 18 փոխանցումներից թիմակիցներին հասել է 50 տոկոսը: 30-ամյա հարձակվողը մեկ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում: Մանուչարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ եւս խախտում չի գրանցվել:

Հայ ֆուտբոլիստը ստացել է 5.94 գնահատականը, իսկ լավագույնը «Ուրալում» եղել է ռուսաստանցի կիսապաշտպան Ռոման Եմելյանովը (8.45):

«Ուրալը» հաղթել է նվազագույն հաշվով, իսկ վնասվածքից հետո առաջին անգամ մեկնարկային կազմում ընդգրկված Մանուչարյանը խաղացել է 64 րոպե: Նրա ակումբակից, Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հանդիպումը բաց է թողել որակազրկման պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում