14:21  ,  19 սեպտեմբերի, 2017

Լուկակուին եւ նրա առնանդամին նվիրված երկրպագուական երգ-վանկարկումը համարվել է ռասիստական

Խտրականության դեմ պայքարի կազմակերպությունը (Kick It Out) դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը՝ խնդրելով արգելել երկրպագուներին կատարել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին նվիրված երգ-վանկարկումը, որի մեջ նշվում է, թե սեւամորթ ֆուտբոլիստն ունի 60 սմ երկարությամբ առնանդամ, գրում է The Telegraph-ը:

«Այդ տեքստը վիրավորական է եւ խտրական: Ռասիստական կարծրատիպերը անընդունելի են ֆուտբոլում եւ հասարակությոնում: Մենք խոսել ենք «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ եւ ակտիվ կհամագործակցենք, որպեսզի այս խնդիրը լուծվի»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Երկրպագուները երգը կատարել են «Բազելի» (3:0) դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի եւ «Էվերտոնի» (4:0) դեմ Անգլիայի առաջնության 5-րդ տուրի հանդիպումների ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում