13:55  ,  19 սեպտեմբերի, 2017

Ռոբերտ Լեւանդովսկու մեկնաբանությունը՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին

Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին մեկնաբանել է լուրերը, թե ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«Ես պարտավոր չեմ ամեն անգամ մեկնաբանել ինչ-որ հիմարություն: Ճշմարտությունն այն է, որ ես այդ ապուշության մասին ասելու ոչինչ չունեմ»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով Լեւանդովսկին դժգոհ է «Բավարիայի» պասիվությունից տրանսֆերային շուկայում եւ ցանկանում է հաջորդ ամռանը միանալ «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում