09:06  ,  19 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյան vs Մաքսիմ Վաշյե-Լագրավ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 19-ին կմեկնարկի կիսաեզրափակիչը: Տեղի կունենան առաջին դասական պարտիաները (մեկնարկը Երեւանի ժամանակով 15:00-ին է):

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2804) հետ: Առաջին պարտիայում սպիտակներով կխաղա հայ գրոսմայստերը:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ամերիկացի Ուեսլի Սոն (2792) եւ չինացի Դին Լիրենը (2771):

Սեպտեմբերի 20-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան: Հավասարության դեպքում, կնշանակվի թայ-բրեյք, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:

Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները կստանան նաեւ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում