23:26  ,  18 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Հայ մարմնամարզիկների արդյունքները

Փարիզում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլին մասնակցել են Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Հարություն Մերդինյանը, որոնք մեդալ չեն նվաճել:

Հենացատկերում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 6-րդ տեղը, օղակներում՝ 8-րդ: Նժույգի եւ զուգափայտերի վարժություններում նա չի կարողացել դուրս գալ եզրափակիչ:

Վահագն Դավթյանը օղակների վարժության որակավորման փուլում զբաղեցրել է 5-րդ տեղը, եզրափակիչում՝ 6-րդ:

Հարություն Մերդինյանը նժույգի վարժությունում թույլ տված սխալի պատճառով որակավորման փուլում եղել է 21-րդը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայաստանի հավաքականը մարզումային հավաք կանցկացնի Փարիզում, սեպտեմբերի 27-ին կմեկնի Կանադա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը (հոկտեմբերի 2-8-ը):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում