17:19  ,  18 սեպտեմբերի, 2017

Վահան Բիչախչյանը՝ դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ (ֆոտո)

Ֆուտբոլի Սլովակիայի Առաջին լիգայի 8-րդ տուրում «Ժիլինա-2»-ը տանը 3:4  հաշվով պարտվել է «Սերեդին»: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը կատարել է նաեւ մեկ գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ 18-ամյա հայ ֆուտբոլիստը գոլ էր խփել նաեւ «Ժիլինայի» գլխավոր թիմում՝ մասնակցելով գավաթային հանդիպման:

Տեսանյութում Բիչախչյանի գոլերը՝ 49:38-ից եւ 53:31-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում