11:06  ,  18 սեպտեմբերի, 2017

Ալվեսը Կավանիին թույլ չի տվել իրացնել տուգանայինը, Կավանին էլ Նեյմարին մերժել է 11 մետրանոցը

Ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի հարաբերությունները թիմի բրազիլացի խաղացողներ Դանի Ալվեսի եւ Նեյմարի հետ այնքան էլ հարթ չեն:

«Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի խաղում Կավանին ցանկացել է իրացնել տուգանային հարվածներից մեկը, սակայն Ալվեսը գնդակը փոխանցել է Նեյմարին, որն էլ իրացրել է անարդյունավետ:

Վերջնամասում ՊՍԺ-ն ստացել է 11 մետրանոցի իրավունք: Այդ դրվագում Նեյմարը Կավանիին խնդրել է թույլ տալ իրացնել 11 մետրանոցը, սակայն մերժում է ստացել: Կավանիի հարվածից հետո դարպասապահը հետ է մղել:

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

ՊՍԺ - «Լիոն»՝ 2:0

Մարսելո, 75, ինքնագոլ, Ժերեմի Մորել, 86, ինքնագոլ

Չիրացրած 11մ՝ Էդինսոն Կավանի (ՊՍԺ), 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով