09:02  ,  18 սեպտեմբերի, 2017

Սուպերերջանիկ Հենրիխ Մխիթարյան (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի առաջնության 5-րդ տուրում Լիվերպուլի «Էվերտոնի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո գրառում է արել Թվիթերում՝ նշելով նաեւ իր առաջին գոլը ընթացիկ առաջնությունում:

«Սուպերերջանիկ եմ հաղթանակի եւ Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում իմ առաջին գոլի կապակցությամբ»,- գրել է Մխիթարյանը:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 4:0

Անտոնիո Վալենսիա, 4, Հենրիխ Մխիթարյան, 84, Ռոմելու Լուկակու, 90, Անտոնի Մարտիալ, 90+2, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում