00:25  ,  18 սեպտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Շատ բարդ խաղ էր

Շատ բարդ խաղ էր, չէինք կարծում, որ կավարտվի 4:0 հաշվով, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ մեկնաբանելով հաղթանակը «Էվերտոնի» նկատմամբ Անգլիայի առաջնության 5-րդ տուրում:

«Ցանկանում էինք հաղթել այս խաղում եւ նույնիսկ չէինք մտածում ոչ ոքի արդյունքի մասին: Գիտեինք, որ «Էվերտոնը» պրեսինգի կդիմի, ինչը տարածություն կտա մեզ: Այդ պատճառով էլ սպասում էինք մեր շանսին: Մեր առաջին գոլը հրաշալի էր: Դրա շնորհիվ մենք ավելի շատ վստահություն եւ հանգստություն ստացանք սկզբից: Հաշիվը կարեւոր չէ, կարեւոր է հաղթանակը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստը խփել է իր առաջին գոլն Անգլիայի ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում