21:25  ,  17 սեպտեմբերի, 2017

Լյուիս Հեմիլթոնը՝ Սինգապուրի Մեծ մրցանակի հաղթող

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Սինգապուրի Մեծ մրցանակը: Երկրորդ տեղում է «Ռեդ Բուլի» ավստրալացի ներկայացուցիչ Դանիել Ռիկարդոն, իսկ երրորդը վերջնագիծ է հասել «Մերսեդեսի» մրցարշավորդ Վալտերի Բոտասը (Ֆինլանդիա):

Ընդհանուր հաշվարկում առաջին տեղի համար Հեմիլթոնի մրցակից Սեբաստիան Ֆետելը («Ֆերարի», Գերմանիա) արդեն առաջին շրջանում տեղի ունեցած վթարի հետեւանքով դուրս մնաց պայքարից:

Ֆորմուլա-1, ընդհանուր հաշվարկ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 263

2. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ 235

3. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ 212

4. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլ»)՝ 162

5. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի»)՝ 138

6. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 68

7. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա»)՝ 68

8. Էստեբան Օկոն («Ֆորս Ինդիա»)՝ 56

9. Կարլոս Սայնս կրտսեր («Տորո Ռոսո»)՝ 48

10. Նիկո Հյուլկենբերգ («Ռենո»)՝ 34 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում