Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում «Գանձասար-Կապանը» մրցեց «Արարատի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Ավելացված րոպեներին մրցավարը հեռացրեց «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին, որը վիրավորանքներով արձագանքնեց եւ հրաժարվում էր թողնել տեխնիկական գոտին:
«Գանձասար-Կապանը» 5 միավորով չորրորդ տեղում է՝ նույնքան միավոր վաստակած «Փյունիկին» գերազանցելով գոլերի տարբերությամբ: «Արարատն» ունի 4 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Առաջատարը Գյումրիի «Շիրակն» է՝ 15 միավոր:
Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր
«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 0:2
Հայկ Իշխանյան, 26, Լուբամբո Մուսոնդա, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում