14:45  ,  17 սեպտեմբերի, 2017

«ԲՄԱ-Խաբարովսկը» վաստակեց 1 միավոր, Ռուսլան Կորյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» սեփական խաղադաշտում մրցել է «Ախմատ Գրոզնիի» հետ եւ բավարարվել է ոչ ոքի արդյունքով՝ 2:2: Խաբարովսկի թիմի մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը, որը փոխարինվել է 67-րդ րոպեին: Դրանից 5 րոպե առաջ նա զգուշացվել է դեղին քարտով:

«ԲՄԱ-Խաբարովսկը» 8 միավորով 14-րդ տեղում է, «Ախմատը» վաստակել է 14 միավոր եւ 7-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում