21:21  ,  15 սեպտեմբերի, 2017

Եվրագավաթներում առաջին անգամ թիմի մեկնարկային կազմում ոչ մի եվրոպացի չի եղել

Պորտուգալական «Վիտորիա Գիմարայեշը» դարձավ առաջին թիմը, որը եվրագավաթային խաղի մասնակցեց՝ մեկնարկային կազմում չունենալով ոչ մի եվրոպացի ֆուտբոլիստի: Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում պորտուգալական թիմը ոչ ոքի էր խաղացել ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» հետ՝ 1:1:

«Վիտորիա Գիմարայեշի» մեկնարկային կազմում ընդգրկված են եղել չորս բրազիլացիներ, երկու կոլումբացիներ, մեկական կոտդիվուարցի, գանացի, պերուացի, վենեսուելացի եւ ուրուգվայցի: Երկրորդ խաղակեսում փոխարինման է դուրս եկել պորտուգալացի Ֆրանցիսկո Ռոդրիգեսը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում