17:20  ,  15 սեպտեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. Տիգրան Բարսեղյանի եւ Հովհաննես Համբարձումյանի վիճակագրությունն ու գնահատականը (ֆոտո)

Whoscored.com-ը ներկայացրել է մակեդոնական «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանի եւ Տիգրան Բարսեղյանի վիճակագրությունը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում:

Համբարձումյանը 1 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 45 փոխանցումներից թիմակիցներին հասել է 68.9 տոկոսը: 26-ամյա պաշտպանը կատարել է 1 առանցքային փոխանցում, 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 2 անգամ խլել է գնդակը, 2 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը, 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին: Հովհաննեսը կանոնները չի խախտել, նրա դեմ նույնպես խախտում թույլ չեն տվել: Համբարձումյանը ստացել է 6.14 գնահատականը: «Վարդարի» կազմում ամենաբարձրը գնահատվել է մակեդոնացի հարձակվող Բոբան Նիկոլովի խաղը՝ 6.4:

Բարսեղյանը 3 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 28 փոխանցումներից 89.3 տոկոսը ճշգրիտ են եղել: 23-ամյա կիսապաշտպանը կատարել է 3 առանցքային փոխանցում: Տիգրանը կանոնները չի խախտել, 1 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա դեմ կանոնները խախտել են 2 անգամ: Բարսեղյանը ստացել է 5.85 գնահատականը:

Հիշեցնենք, որ «Վարդարը» «Զենիթին» պարտվել է 0:5 հաշվով, հայ ֆուտբոլիստները խաղացել են առանց փոխարինման:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով