15:19  ,  15 սեպտեմբերի, 2017

ՉԼ. Մոհամեդ Սալահը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրի լավագույն խաղացող: Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում: Իսպանական «Սեւիլիայի» դեմ խաղում Սալահը դարձել էր գոլի հեղինակ: Հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով:

Սալահը հետ է թողել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիին, «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Մեսին ու Ռոնալդուն դարձել էին դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում