09:03  ,  15 սեպտեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրից հետո ՈւԵՖԱ-ն հրապարակել է լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակը:

Ընդգրկվել են Ալեքսանդր Կոկորինը («Զենիթ»), Անդրե Սիլվան («Միլան»), Կոնստանտին Բուդեսկուն («Ստյաուա»), Ալեխանդրո Գոմեսը («Ատալանտա»), Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»), Սաման Գոդոսը («Օստերսունդ»), Մեմֆիս Դեպայը («Լիոն»), Դիեգո Լիորենտեն («Ռեալ Սոսյեդադը»):

Քվեարկության արդյունքում, Եվրոպայի լիգայի առաջին տուրի լավագույն խաղացողը հայտնի կդառնա սեպտեմբերի 15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում