01:55  ,  15 սեպտեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. Լոնդոնի «Արսենալի» կամային հաղթանակը

Եվրոպայի լիգայի ֆավորիտներից Լոնդոնի «Արսենալը» հաղթանակով մեկնարկեց խմբային մրցաշարում: H խմբում ընդգրկված «Արսենալն» առաջին տուրում ընդունեց գերմանական «Քյոլնին»: Հանդիպումը մեկնարկեց նախատեսվածից մեկ ժամ ուշ ստադիոնի մուտքերի մոտ 20 հազար գերմանացի ֆուտբոլասերների կուտակումների պատճառով:

Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ՝ 3:1 հաշվով: Ջոն Կորդոբայի գոլերին «Արսենալը» պատասխանեց Զեադ Կոլաշինացի, Ալեքսիս Սանչեսի եւ Էկտոր Բելյերինի դիպուկ հարվածներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով