22:48  ,  14 սեպտեմբերի, 2017

Մարսելո. Զիդանը լավագույն մարզիչն է, ում հետ աշխատել եմ

Մադրիդի «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելուց հետո բրազիլացի պաշտպան Մարսելոն հայտարարել է, որ իր կարիերայում լավագույն մարզիչը ֆրանսիացի Զինեդին Զիդանն է։

«Զիդանը լավագույն մարզիչն է, ում հետ երբեւէ աշխատել եմ։ Նրա մեկ հայացքը հերիք է, որ հասկանամ, թե ինչ է ինձնից պահանջվում խաղադաշտում։ Կարճ ժամանակում նա կարողացավ հավաքել կոլեկտիվ, որտեղ խաղում են մեծագույն ֆուտբոլիստներ։ Նա համախմբեց մեզ եւ ստեղծեց իսկական թիմ»,- Մարսելոյի խոսքը մեջբերում է «Ռեալի» մամուլի ծառայությունը։

29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում