23:15  ,  14 սեպտեմբերի, 2017

Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերից ակնկալում է 10 միլիարդ եվրոյի տնտեսական արդյունք

Ֆրանսիան 2024 թվականին Փարիզում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերի նախապատրաստական, անցկացման եւ հաջորդող փուլերից ակնկալում է մոտ 10 միլիարդ եվրոյի տնտեսական արդյունք, ասվում է այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունում։ 2024թ. Օլիմպիական խաղերի շնորհիվ կբացվի մոր 250 հազար նոր աշխատատեղ։

Առայժմ չի հաշվարկվել, թե ինչքան գումար կպահանջվի Խաղերի անվտանգության եւ հակաահաբեկչական միջոցառումների համար։

Հիշեցնենք, որ Փարիզը 2024թ. Խաղերի իրավունքը ստացել է առանց պայքարի։ Լոս Անջելեսը համաձայնել է ընդունել 2028թ. Օլիմպիական խաղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում