16:08  ,  14 սեպտեմբերի, 2017

«Բարսելոնայի» ռեկորդային տարեկան բյուջեն

«Բարսելոնան» կներկայացնի տարեկան բուջեի ռեկորդային նախագիծ ակումբի պատմության մեջ։ Սպասվում է, որ այն կկազմի 897 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն։

Ակումբի համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 21-22-ին, որի ժամանակ էլ կհաստատվի հաջորդ տարվա բյուջեն։

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ընտրվելուց հայտարարել էր, որ իր պաշտոնավարման ավարտին ակումբային տարեկան բյուջեն կգերազանցի 1 միլիարդ եվրոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում