13:27  ,  14 սեպտեմբերի, 2017

Զիդան. Ռոնալդուն թիմի առանցքային խաղացողն է եւ շատ կարեւոր է «Ռեալի» համար

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային խաղում Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի նկատմամբ հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին  Զիդանը գովել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ ուելսցի Գարեթ Բեյլին:

«Առաջին խաղակեսն այնքան էլ չհավանեցին, բայց երկրորդում լավ խաղացինք: Միշտ կարեւոր է մրցաշարը սկսել հաղթանակով:

Ռոնալդուն թիմի առանցքային խաղացողն է եւ շատ կարեւոր է «Ռեալի» համար: Նա միշտ օգնում է թիմին, երբ կա դրա կարիքը եւ չի հեռանում առանց գոլի: Հույս ունեմ, որ նա կշարունակի նույն ոգով:

Վերջապես, Բեյլին տեսնում ենք լավ վիճակում: Վնասվածքից եւ չորս ամսվա բուժումից հետո անհրաժեշտ է առնվազն այդքան ժամանակ լիարժեք վերականգնվելու համար: Ես գոհ եմ նրա խաղից: Նա գոլային փոխանցում կատարեց»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» ԱՊՕԵԼ-ին հաղթել է 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում