12:46  ,  14 սեպտեմբերի, 2017

ՉԼ. Իկեր Կասիլյասը կրկնեց Ռայան Գիգզի նվաճումը

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը հավասարվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար խաղացող Ռայան Գիգզի հետ Չեմպիոնների լիգայում անցկացրած մրցաշրջանների քանակով:

36-ամյա դարպասապահը սկսել է 19-րդ մրցաշրջանը Չեմպիոնների լիգայում: 16 մրցաշրջան Կասիլյասն անցկացրել է Մադրիդի «Ռեալի» կազմում:

Մեկնարկային տուրում «Պորտուն» տանը 1:3 հաշվով պարտվել է թուրքական «Բեշիկթաշին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում