11:49  ,  14 սեպտեմբերի, 2017

ՉԼ. Առաջին տուրի արդյունավետության ռեկորդ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը մեկնարկել է առաջին տուրի արդյունավետության ռեկորդով: 16 հանդիպումներում գրանցվել է 54 գոլ:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2013-2014 թվականների մրցաշարում. 53 գոլ՝ առաջին տուրում:

2000-2001 թվականների մրցաշրջանում առաջին տուրում գրանցվել է 63 գոլ, սակայն այն ժամանակ եղել է երկու խմբային մրցաշարերի ձեւաչափ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում