11:02  ,  14 սեպտեմբերի, 2017

Մոուրինյո. Իբրահիմովիչը պետք է լինի համբերատար, առանց խելահեղությունների

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին խորհուրդ է տվել զինվել համբերությամբ եւ տուրք չտալ հույզերին:

«Մենք ունենք Իբրահիմովիչի կարիքը եւ սպասում ենք նրան, բայց Զլատանը պետք է լինի համբերատար, առանց հույզերի եւ խելահեղությունների: Ես գիտեմ, որ նա ցանկանում է օր առաջ վերականգնվել եւ դուրս գալ խաղադաշտ, բայց ամեն ինչ պետք է լինի հանգիստ եւ աստիճանաբար: Մենք ցանկանում ենք նրան տեսնել լավագույն վիճակում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ավելի վաղ պորտուգալացի մասնագետը նշել է, որ Իբրահիմովիչը կարեւոր դերակատարություն կունենա հունվարից: Իբրահիմովիչը սոցիալական ցանցերում արած գրառումներով մի քանի անգամ ակնարկել է, որ արդեն աշնանը պատրաստ կլինի օգնել թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում