09:06  ,  14 սեպտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սահմանել է Չեմպիոնների լիգայի ռեկորդ 11 մետրանոցից խփած գոլերի քանակով:

Խմբային մրցաշարի առաջին տուրում Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի դեմ խաղում Ռոնալդուն խփեց 12-րդ գոլը Չեմպիոնների լիգայում 11 մետրանոցից:

Այս ցուցանիշով Ռոնալդուն գերազանցեց «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:

Հիշեցնենք, որ «Ռեալը» ԱՊՕԵԼ-ին հաղթել է 3:0 հաշվով, Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս