22:41  ,  13 սեպտեմբերի, 2017

2024թ. եւ 2028թ. օլիմպիական մայրաքաղաքները

Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը տվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին, 2028-ինը՝ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքին: Լիմայում ընթացող ՄՕԿ-ի 131-րդ նստաշրջանում տեղի է ունեցել «ձեւական քվեարկությունը», որին արդեն նախորդել էր այս քաղաքների ներկայացուցիչների հետ եռակողմ պայմանագրի կնքումը: Որոշումներն ընդունվել են միաձայն: Օլիմպիական մայրաքաղաքների մասին հայտարարությունն արել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը Փարիզի եւ Լոս Անջելեսի քաղաքապետերի ներկայությամբ:

Երկու քաղաքներն էլ երրորդ անգամ կընդունեն Օլիմպիական խաղեր: Փարիզը օլիմպիական մայրաքաղաք է եղել 1900-ին եւ 1924-ին, իսկ Լոս Անջելեսը՝ 1932-ին եւ 1984-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում