22:10  ,  13 սեպտեմբերի, 2017

Նեյմար. «Ոսկե գնդակի» մասին չեմ մտածում

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի համար թիմային հաջողություններն ավելի կարեւոր են, քան անհատական մրցանակները:

«Ամեն ֆուտբոլիստ էլ երազում է արժանանալ «Ոսկե գնդակի», բայց ես այդ մասին չեմ մտածում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է թիմը: Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու մեր շանսերը մեծ են: Կարեւոր է պահպանել այս ռիթմը եւ շարունակել նույն ոգով»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթել է շոտլանդական «Սելթիկին»: Նեյմարը դարձել է գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս