21:11  ,  13 սեպտեմբերի, 2017

Օզիլը կհեռանա «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը որոշել է այս մրցաշրջանից հետո հեռանալ անգլիական ակումբից, հաղորդում է գերմանական Bild-ը: 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիս:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը դեռ չի ընդունել շաբաթական 280 հազար եվրո աշխատավարձով նոր պայմանագրի առաջարկը «Արսենալից», որն արվել էր փետրվարին: Դրանից հետո բանակցություններում առաջընթաց չի եղել:

Օզիլը «Արսենալում» է 2013 թվականից: Անցած մրցաշրջանում Օզիլը 44 խաղում խփել է 12 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում