20:09  ,  13 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Արոնյանը խնդիրներ չունեցավ Դուբովի հետ եւ կխաղա Իվանչուկի դեմ

Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ ռուսաստանցի Դանիիլ Դուբովի (2666)  դիմադրությունը կոտրելով արդեն երկու դասական պարտիաների արդյունքում՝ 1.5:0.5: Առաջին պարտիայում հայ գրոսմայստերը սեւերով վաստակել էր կես միավոր, իսկ պատասխան պարտիայում սպիտակներով հաղթանակ տարավ: Դրա համար պահանջվեց 97 քայլ:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Լեւոն Արոնյանը կմրցի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի (2727) հետ, որը 1.5:0.5 հաշվով հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին (2777):

Քառորդ եզրափակիչը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին:

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան 2018թ. մարտին Բեռլինում անցկացվելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում