16:07  ,  13 սեպտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում, որում անգլիական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 3 հարված, որոնցից մեկը դիպուկ է ստացվել: Մխիթարյանը կատարել է 54 փոխանցում՝ 85.2 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպանը հաղթել է 2 օդային մենապայքարում, մեկ անգամ շրջանցել մրցակցին ու 3 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնները խախտել է 2 անգամ, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 2 խախտում: Արդյունքում՝ նա ստացել է 7.39 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղը (8.6):

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:

Տեսանյութում ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները «Բազելի» դեմ խաղում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս