12:08  ,  13 սեպտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. «Սելթիկի» ֆանատը հարձակվել է Մբապեի վրա (ֆոտո)

Շոտլանդական «Սելթիկի» ֆանատը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում փորձել է հարձակվել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վրա: Գլազգոյում կայացած խաղի ժամանակ երկրպագուն ներխուժել է դաշտ եւ մոտեցել 18-ամյա ֆուտբոլիստին, սակայն ստադիոնի աշխատակիցները վերջին պահին կարողացել են կանգնեցնել նրան, գրում է BBC Sport-ը:

Ամենայն հավանականությամբ, ՈւԵՖԱ-ն կզբացվի այս միջադեպով: ՊՍԺ-ն այդ խաղում հաղթել էր 5:0 հաշվով, իսկ Մբապեն դարձել էր գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում