10:31  ,  13 սեպտեմբերի, 2017

Մեսին դեղին քարտ է ստացել ձեռքը մրցավարի ուսին դնելու համար

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում դուբլի հեղինակ դառնալուց բացի, ստացել է նաեւ դեղին քարտ:

Դրվագներից մեկում «Յուվենտուսի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կոպիտ խաղ է ցուցադրել Մեսիի հետ պայքարում: Դրանից հետո արգենտինացին մոտեցել է հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինային, որպեսզի դեղին քարտ պահանջի Պյանիչի համար, սակայն ստացվել է հակառակը: Մրցավարին դուրս չի եկել, որ Մեսին ձեռքը դրել է իր ուսին եւ ցույց է տվել դեղին քարտ, գրում է AS-ը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթել էր Մեսիի դուբլի օգնությամբ: Արգենտինացի հարձակվող կարիերայի ընթացքում առաջին անգամ գրավեց «Յուվենտուսի» 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում