20:56  ,  12 սեպտեմբերի, 2017

Զիդան. Այս կազմով մենք կարող ենք ունենալ նոր նվաճումներ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկից առաջ նախորդ երկու տարիների գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Արքայական թիմի հնարավորությունների մասին: Առաջին տուրում իսպանական ակումբը կընդունի Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին:

«Այս կազմով մենք կարող ենք նոր նվաճումներ ունենալ: Կցանկանայի պահպանել Մորատային, բայց նա ցանկանում էր ավելի շատ խաղալ: Ստիպված էինք բաց թողնել նրան: Այլ հարձակվողի ձեռք բերել մենք չէինք կարող: Բայց ես հավատում եմ Մայորալի ուժերին, քանի որ նա մեծ ձգտում ունի: Բենզեման ու Բեյլը եւս կարող են մեծ օգուտ տալ: Ինձ հետաքրքրում են միայն իմ խաղացողները: Չենք պատրաստվում ոչինչ փոխել: Կձգտենք ցուցադրել լավ խաղ եւ հաղթել: Մենք գավաթակիրն ենք, բայց ամեն ինչ սկսվում է զրոյից»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:

«Ռեալ» - ԱՊՕԵԼ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում