19:38  ,  12 սեպտեմբերի, 2017

Տիգրան Բարսեղյան. «Զենիթը» լուրջ մրցակից է, բայց այդպես էր նաեւ «Ֆեներբահչեի» հետ

Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հույս ունի, որ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում թիմը կկարողանա երկարաձգել տնային հաղթանակների շարքը:

«Եվրոպայի լիգայի նախորդ հանդիպումներում մենք ցույց տվեցինք, որ «Վարդարը» լավ թիմ է եւ կարող է արժանի դիմադրություն ցույց տալ բարձր կարգի մրցակիցներին: Մենք հաղթել ենք բոլոր տնային հանդիպումներում: Հույս ունեմ, որ այդ շարքը կշարունակվի նաեւ «Զենիթի» դեմ խաղում: Ռուսական թիմը լուրջ մրցակից է, բայց այդպես էր նաեւ «Ֆեներբահչեի» հետ, որին երկու անգամ հաղթեցինք: Երկրպագուների աջակցությամբ կարող են ցույց տալ եւս մեկ արժանի արդյունք»,- Տիգրան Բարսեղյանի խոսքը մեջբերում է «Վարդարի» մամուլի ծառայությունը:

«Վարդար» - «Զենիթ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով