23:08  ,  12 սեպտեմբերի, 2017

«Կրասնոդարում» փորձաշրջան անցած գանացի ֆուտբոլիստը միացել է «Բանանցին»

«Բանանցը» պայմանագիր է կնքել 19-ամյա գանացի կիսապաշտպան Կվասի Սիբոյի հետ հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը: 

«Կվասի Սիբոն լավ որակներ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստ է, խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում: Բացի այն, որ լավ է գործում պաշտպանվելիս, նաեւ լավ գրոհ է սկսում: Ավելի շատ ապագայի համար է, բարձր որակներ ունեցող այս ֆուտբոլիստը»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Գանայի «Չիտահ» ակումբից տեղափոխված ֆուտբոլիստը մինչեւ «Բանանցին» միանալը մեկ ամիս փորձաշրջան է անցնել ռուսական «Կրասնոդարում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով