20:21  ,  12 սեպտեմբերի, 2017

Տարխանով. Մանուչարյանն ամեն ինչ ճիշտ էր անում, բայց շատ ուժեղ ստացվեց

Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի խաղը Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում  «ԲՄԱ-Խաբարովսկի» դեմ (1:1):

«Մանուչարյանը վերջնամասում պետք է գրավեր դարպասը: Նա բաց թողեց այդ հնարավորությունը: Ամեն ինչ ճիշտ էր անում, փոխանցումից հետո շեղում էր գնդակի ուղղությունը, բայց շատ ուժեղ ստացվեց»,- Տարխանովի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Հիշեցնենք, որ Մանուչարյանն առաջին անգամ մասնակցեց հանդիպման վնասվածքից հետո: Նա փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին: «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը: Նա դեղին քարտ ստացավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում