18:03  ,  12 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը «խաղաղ» սկսեց 1/8 եզրափակիչը

Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) մրցում է ռուսաստանցի Դանիիլ Դուբովի (2666) հետ:

Առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը խաղաց սեւերով: 36-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Սեպտեմբերի 13-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան:

Քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում, Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Վասիլի Իվանչուկի եւ հոլանդացի Անիշ Գիրիի դիմակայության հաղթողը:

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան 2018թ. մարտին Բեռլինում անցկացվելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում