Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 12-ին կմեկնարկի խմբային մրցաշարը: Առաջին օրը կանցկացվեն A, B, C եւ D խմբերի մեկնարկային տուրի խաղերը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» A խմբում կընդունի շվեյցարական «Բազելին», իսկ D խմբում ընդգրկված «Բարսելոնան» կհյուրընկալի Թուրինի «Յուվենտուսին»:
Օրվա բոլոր խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:45-ին:
Չեմպիոնների լիգա, առաջին տուր
A խումբ
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 22:45-ին (Երեւանի ժամանակ)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 22:45
B խումբ
«Բավարիա» (Գերմանիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 22:45
«Սելթիկ» (Շոտլանդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 22:45
C խումբ
«Չելսի» (Անգլիա) - «Քարաբագ» (Ադրբեջան)՝ 22:45
«Ռոմա» (Իտալիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 22:45
D խումբ
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 22:45
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)՝ 22:45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում