23:24  ,  11 սեպտեմբերի, 2017

«Յուվենտուսի» կադրային կորուստները «Բարսելոնայի» դեմ խաղում

Չեմպիոնների լիգայի անցած եզրափակիչի մասնակից Թուրինի «Յուվենտուսը» նոր մրցաշրջանը գլխավոր եվրագավաթային մրցաշարում կսկսի զգալի կադրային կորուստներով:

Առաջին խաղում Իտալիայի չեմպիոնները Կատալոնիայում կմրցեն «Բարսելոնայի» հետ: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին չեն օգնի վնասվածքներ ունեցող Սամի Խեդիրան,  Կլաուդիո Մարկիզիոն, Ջորջիո Կյելինին, Մարիո Մանջուկիչը: Որակազրկման պատճառով հանդես չի գա Խուան Կուադրադոն:

Սեպտեմբերի 12-ին կայանալիք «Բարսելոնա» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում