22:41  ,  11 սեպտեմբերի, 2017

Ֆելփսը պատրաստ է մեկնարկում 50 մետրի առավելություն տալ ՄաքԳրեգորին

Պատմության ամենատիտղոսակիր օլիմպիական, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը դարձյալ անդրադարձել է MMA-ի իռլանդացի մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորի հետ հնարավոր մրցալողին:

«Բոլորը շարունակում են տարածել իմ գրառումն ու լուսանկարը ՄաքԳրեգորի հետ հնարավոր մրցալողի մասին: Ես արդեն ասել եմ, որ դա կատակ էր: Բայց եթե ՄաքԳրեգորը ցանկանա, ես դեմ չեմ լինի: Ես կմրցեմ նրա հետ: Կես տարի պատրաստվելուց հետո կկարողանամ 100 մետրն անցնել 48 վայրկյանում: Չեմ կարծում, որ նա մեկ րոպեում տեղավորվի: Կարող եմ Քոնորին 50 մետրի առավելություն տալ մեկնարկում»,- Ֆելփսի խոսքը մեջբերում է ESPN-ը: 

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտում ՄաքԳրեգորը 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել էր 40-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերին: 

Մայքլ Ֆելփսը 23-ակի օլիմպիական չեմպիոն է, 26-ակի աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում