20:47  ,  11 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ՝ թայ-բրեյքում հաղթահարելով ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի արգելքը՝ 5:3:

5+3 րոպե խաղաժամանակով երկու պարտիաներում հայ գրոսմայստերը հաղթեց 2:0 հաշվով:

Լեւոն Արոնյանը 10+10 րոպե խաղաժամանակով պարտիաներում չէր կարողացել առավելության հասնել: Առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը հաղթանակ էր տարել սպիտակներով, իսկ պատասխան պարտիայում պարտվել սեւերով:

Թայ-բրեյքում արագ խաղի երկու պարտիաներում էլ գրանցվել էր ոչ ոքի:

Առաջին երկու դասական պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթանակից հետո երկրորդ պարտիայում պարտություն էր կրել:

Հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցը ռուսաստանցի Վլադիսլավ Դուբովն է:

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան 2018թ. մարտին Բեռլինում անցկացվելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանում 0.5:1.5 հաշվով պարտվել է չինացի Բու Սիանձիին եւ դուրս մնացել պայքարից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում