17:12  ,  11 սեպտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սթոք Սիթիի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության չորրորդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ չի հարվածել: Մխիթարյանը կատարել է 38 փոխանցում՝ 76.3 տոկոս ճշգրտությամբ: 28-ամյա կիսապաշտպանը հաղթել է մեկ օդային մենապայքարում եւ մեկ անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները խախտել է մեկ անգամ: Արդյունքում՝ նա ստացել է 6.7 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղը (7.79):

Հիշեցնենք, որ «Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես էր եկել 84 րոպե եւ մասնակցել հյուրերի 2 գոլային գրոհներին էլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով