12:12  ,  11 սեպտեմբերի, 2017

Ֆեդերերը՝ աշխարհի երկրորդ ռակետ, Մուգուրուսան՝ առաջին

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) սեպտեմբերի 11-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը, որը նախօրեին նվաճել էր ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնական տիտղոսը: Եզրափակիչում Նադալին պարտված հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնն առաջադիմել է 17 աստիճան եւ բարձրացել 15-րդ տեղ: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը շրջանցել է բրիտանացի Էնդի Մարեյին եւ դարձել երկրորդ ռակետ:

Կանանց վարկանիշային աղյուսակի նոր առաջատար է դարձել իսպանուհի Գաբրինյե Մուգուրուսան, իսկ US Open-ի կանանց մենախաղում հաղթած ամերիկուհի Սլոան Սթիվենսը 83-րդ տեղից բարձրացել է 17-րդ տեղ:

Ռուսաստանի առաջին համար Կարեն Խաչանովը նահանջել է 32-րդ տեղ:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 9465 միավոր
2 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 7505
3 (2). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 6790
4 (6). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 4470
5 (7). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4155
6 (5). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 4125
7 (8). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 4030
8 (4). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 3690
9 (9). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 3575
10 (19). Պաբլո Կարենյո-Բուստա (Իսպանիա) - 2855
32 (29). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1330

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (3). Գաբրինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 6030
2 (2). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 5965
3 (4). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) -  5640
4 (1). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 5520
5 (9). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) -  4756
6 (5). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) -  4640
7 (7). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) - 4520
8 (8). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 4410
9 (10). Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) - 3770
10 (12). Ելենա Օստապենկո (Լատվիա) - 3502

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում